Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում մանկապարտեզ, մարզադաշտ և այգի է բացվել

Պաշտոնական
mank

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ  եւ ներկա գտնվել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի կողմից կապիտալ վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետեւ Նախագահ Սահակյանը Ճարտար քաղաքում մասնակցել է նոր զբոսայգու, հանդիսությունների տան եւ մինի-ֆուտբոլի մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի հիմնադիր, ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին եւ նույն հիմնադրամի անդամ, բարերար Սերգեյ Ավետիսյանին ծրագրերն իրականացնելու համար՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Արցախի շրջանների եւ բնակավայրերի շենացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Միջոցառումներին մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ