Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թոքի քաղցկեղ ունեցողների 80 տոկոսը ծխող է (տեսանյութ)

Հասարակություն
8c15d53cff7737a9b8b4cb7beb93c3b0

Մայիսի 31-ը ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում նախորդ տարիների համեմատ ծխողների թվի մեծ տարբերություն չի արձանագրվել: Մեր երկրում ծխում է տղամարդկանց 53 տոկոսը, կանանց 7-8 տոկոսը, իսկ դեռահասների 6 տոկոսը:  Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարծում է, որ թվերը նվազեցնելու համար օրենսդրական փոփոխություններ են  պետք.  «Մեր երկրում, մեր թույլ կողմն այն է, որ  հասարակական վայրերում արգելված չէ ծխելը: Օրինակ Ռուսաստանում եւ Ուկրաինայում այս մեթոդի կիրառումից հետ վիճակագրությունը բավական փոխվել է»: Ծխելու դեմ պայքարի օրը, ամեն տարի ընտրվում է որեւէ հիմնախնդիր, այս տարի ուշադրություն է դարձվում ծխախոտի տուփերի փաթեթավորմանը՝ որպես ծխելու դեմ պայքարի արդյունավետ միջոց: Առաջարկվում է ծխախոտի տուփը այնպիսին դարձնելն է, որ գովազդային տարրեր չպարունակի: Կրկին անդրադառնալով հետազոտություններին՝ Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ դեռահասների թիվը համեմատաբար ավելի բարվոք է, քան հարևան երկրներում: Ի դեպ, դեռահաս ծխողների 9 տոկոսը տղաներ են, 1 տոկոսը՝ աղջիկներ: Ինչ վերաբերում է ծխելու հետեւանքով առաջացող հիվանդություններին, ապա  վիճակագրական տվյալներով՝ թոքի քաղցկեղ ունեցողների ութսուն տոկոսը ծխող է: