Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմական բժիշկը ոգևորված է վերադարձել սահմանից (տեսանյութ)

Հասարակություն
razmakan-bjishk

Նախկին ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանը նոր է վերադարձել սահմանից: Արագածոտնի մարզից   երկու աշխատանքային խումբ  էր կազմվել, եւ մեկնել էին սահման: Վարուժան Հակոբյանի խոսքերով՝ խնդիրը առաջին գծում գտնվող  հիվանդ ազատամարտիկներին, զինծառայողներին դեղորայքային եւ հիգիենիկ միջոցներով ապահովումն էր: «Շատ հեշտ է գտնել պատճառներ: Ասել  սա է պակաս, այն է պակաս:  Ռազմական բժշկությունը ունեցավ լուրջ զարգացման փուլեր եւ ակնհայտ առաջխաղացում:  Փոքրիկ թերությունները, որ կարող են լինել, շտկելի են։ Սանիտարահիգիենիկ փոքրիկ բացթողումներ կային, որ շտկեցինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին ռազմական բժիշկը: Անդրադառնալով բանակի համար հավաքվող գումարներին՝ Վարուժան Հակոբյանը նշեց, որ մեր բանակն այսօր ապահովված է բժշկական անհրաժեշտ միջոցներով.«Բժշկական ունեցվածքով , տեխնիկայով, ավտոտեխնիկայով:  Եթե ավելի շատ լինի, շատ ավելի լավ, իհարկե օժանդակությունն ավելի նպատակային կօգտագործվի: Ես տեսա նոր մեքենաներ, որոնք կարելի է ակնկալել, որ նոր էին բերված»: Նրան ավելի շատ ոգեւորել է երկու-երեք սերունդների առկայությունը  մարտական դիրքերում: «Միայն մեր ազգը կարող է իրականացնել այդ աշխատանքը, գործելակերպը: Ունենք  փոքրին սիրելու, մեծին հարգելու ներդաշնակ մթնոլորտը, որն ապահովվեց նաեւ մարտական ոգին»,- եզրափակեց նախկին ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանը: