ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԸ 85 ՏԱՐԵԿԱՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինԾննդյան 85 ամյակը կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը կբոլորի վաղը: Իսկ երկու օր անց երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրելու կոմպոզիտորի լավագույն ստեղծագործությունները:
Մայիսի 14-ին Կամերային երաժշտության տանը կոմպոզիտորի գործերի իրենց յուրովի ընկալմամբ հանդես կգան դաշնակահարներ Շահան Արծրունին եւ Մարտին Վարդազարյանը, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, օպերային երգչուհի Նունե Բադալյանը:
Ինքը` հոբելյարը, չի սիրում ծննդյան տոներ նշել եւ ասում է, որ վաղը սովորական օր է իր համար, հետո կատակով ավելացնում. «Վաղը հայտարարում եմ բաց դռների օր»:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները բնութագրում է այսպես. «էդվարդ Միխայլովիչի ստեղծագործությունը նման է քարակերտ ամրոցի, որովհետեւ յուրաքանչյուր գործ մնայուն է, նրանում եւ երիտասարդական ավյուն կա, եւ մնայուն արժեք»:
Իսկ օպերայի երգչուհի Նունե Բադալյանն ասում է, որ երջանիկ է` հնարավորություն է ունեցել ծանոթանալու այդպիսի մարդու եւ կոմպոզիտորի հետ. «Նրա ստեղծագործություններում շատ սեր կա, անմիջականություն, ու ես շնորհակալ եմ այդ տեսակ երաժշտության համար»:
Չնայած պատկառելի տարիքին, Էդվարդ Միրզոյանը շարունակում է ստեղծագործել, եւ մայիսի 14-ի համերգին կներկայացվի նրա վերջին ստեղծագործությունը՝ չորս ռոմանս տարվա եղանակների մասին:
Առաջին երաժշտական փորձը , որն արել է 17տարեկանում, էդվարդ Միրզոյանն այսօր արդեն այսպես է բնութագրում՝ դաշնամուրային խառնաշփոթ: «Սկզբում այն անվանեցի «Քայլերգ», հետո` «Գործադուլ», վերջում ամենահարմարը գտա «Արյունոտ կիրակի»: Այն 1905թ-ի Գում Գափուի դեպքերի մասին էր: Բայց այդ ռոմանսը երբեք չի հնչել, որովհետեւ այդպես էլ չավարտեցի»,- պատմում է հոբերլյարը: