Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը պարտվեց 5-րդ տուրում

Սպորտ
shax1

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հինգերորդ հանդիպումն անցկացրեց Բաթումում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիում: Մեր ուժեղագույն շախմատիստուհին այս տուրում սեւերով մրցեց իր հետ համաքայլ ընթացող ռուսաստանցի Օլգա Գիրյայի հետ: Ցավոք, նա անհարկի զոհաբերություն կատարեց խաղասկզբում եւ որակ կորցրեց: Մրցակիցը նյութական առավելություն ստացավ, որը աստիճանաբար վերածեց խաղայինի: Պարտիայի 43-րդ քայլին Էլինա Դանիելյանը ստիպված կանգնեցրեց ժամացույցը եւ երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում: Այժմ մեր շախմատիստուհին 2 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: Հաջորդ, 6-րդ տուրում, նա դարձյալ սեւերով կմրցի ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ: