A
A
ԵԽ անդամին Արցախում ներկայացվել է իրավիճակը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելին: Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանկ Էնգելին սկզբունքային աշխատանքի եւ անկեղծ բարեկամության համար՝ նշելով, որ հենց այս գաղափարներն են ընկած Եվրոպա-Արցախ հարաբերությունների հիմքում: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ