A
A
Բակո Սահակյանի մոտ քննարկում է եղել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է <Հայաստան> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի տնօրեն Սարգիս Քոթանջյանին։ Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ ձեռնարկված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ավերված բնակավայրերի վերականգնմանը։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ