Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոցված ուղղաթիռի իրերը բացահայտում են թշնամու մտադրությունը

Պաշտոնական
pn7

2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ:Խոցված ուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են. - թռիչքային քարտեզներ; - օդաչուի պլանշետը; - գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը; - ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը; - УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան - АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց; - САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով; - սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս; - 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր; - օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծությանհամաձայն՝ պարզ է դարձել, որ

  1. 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24Gուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էթռիչք դեպի  «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանումտարանցիկ վայրէջք կատարելով;
  2. Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում են,որ անձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմխորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար;
  3. Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետներըկրճատելու համար պատրաստված էր ցատկահրապարակ;
  4. Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմականավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքիհնարավոր ուղղությունը;
  5. Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տևողությունը կազմում է շուրջ 30 ժամ;
  6. Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնաշված է երեք առանձինթռիչքների կատարում, այդ թվում նաև՝ վերջին թռիչքի կատարումը:
  Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն  ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երևանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները: ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաև  САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ: Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից: SEC.DEL/168/16/Corr.1 SEC.DEL/168/16/Corr.1 SEC.DEL/168/16/Corr.1 SEC.DEL/168/16/Corr.1 SEC.DEL/168/16/Corr.1 SEC.DEL/168/16/Corr.1 SEC.DEL/168/16/Corr.1 SEC.DEL/168/16/Corr.1