Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեխ խորհրդարանական. «Այն, ինչ տեսանք լուսանկարներում, հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը»

Պաշտոնական
5-9

Ապրիլի 22-ին Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը եւ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը Երեւանում այցելել են Եռաբլուր պանթեոն: Չեխ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել ապրիլի սկզբին Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհված հայ զինվորականների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: Եռաբլուրում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Չեխիայի խորհրդարանի փոխնախագահն ի պատասխան լրագրողների հարցերին՝ նշել է. "Այն, ինչ տեսանք լուսանկարներում, ամբողջությամբ հիշեցնում է ԴԱԻՇ-ի ձեռագիրը":  2