A
A
Բակո Սահակյանի մոտ քննարկվել են բանակին առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 21-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են բանակի կենսագործունեությանը եւ պետական մարմինների կողմից այդ ոլորտում օպերատիվ լուծում պահանջող խնդիրների իրականացմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել բանակի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները եւ համապատասխան մարմինների ղեկավարները: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ