Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Համասյանը՝ ECHO Jazz 2016 Awards-ի մրցանակակիր

Հասարակություն
afrikyan71

Աշխարհահռչակ հայ դաշնակահար Տիգրան Համասյանը Ձայնագրման գերմանական ակադեմիայի (Deutsche Phono-Akademie) կողմից ճանաչվել է հեղինակավոր ECHO Jazz 2016 Awards-ի մրցանակակիր՝ «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) «Mockroot» ալբոմի համար։ Համասյանի անունը հայտնվել է այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են ամերիկացի հայտնի ջազ դաշնակահար Բրեդ Մելդաուն եւ Ջեյմս Ֆարմ ջազային քառյակը։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 26-ին Համբուրգում։ ECHO Jazz 2016 Awards-ը Գերմանիայում հավասարազոր է ԱՄՆ-ում կազմակերպվող Գրեմմի ամենամյա մրցանակաբաշխությանը։ Հայազգի ջազ դաշնակահարը 2006 թվականին աշխարհահռչակ Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի (անգլ.՝ Thelonious Monk International Jazz Competition) հաղթող է։