A
A
Շավարշ Քոչարյանն ընդունել է Իրանի դեսպանին
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին ներկա վիճակին և քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախարարի տեղակալ Քոչարյանը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Իրանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադարձ կատարվեց համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և այդ համատեքստում ձեռնարկվելիք քայլերին: ԱԳՆ