Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը ունի 29 զոհ, 101 վիրավոր, 28 անհետ կորած (տեսանյութ)

Պաշտոնական
41908

Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ՊԲ գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնել է, որ ապրիլի 2-ին սկսված լայնածավալ բախումների ընթացքում, ՊԲ վերջին տվյալներով, հայկական կողմն ունեցել է 29 զոհ (7 սպա եւ ենթասպա, 22 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող) եւ 101 վիրավոր (20 սպա եւ ենթասպա, 81 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող): Գնդապետ Առուստամյանի ներկայացրած օպերատիվ տվյալներով՝ այս օրերին ՊԲ-ն կորցրել է 14 տանկ, իսկ Ադրբեջանի ԶՈւ՝ 24 տանկ, նաեւ 4 ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա), 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք), 1 «Գրադ» կայանք: