A
A
Վիրավոր երեխաների վիճակը կայուն ծանր է (տեսանյութ)
Երեկ թշնամու գնդակից վիրավորված երեխաների վիճակն այս պահին կայուն ծանր է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասացին Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորումից: Այստեղ վստահեցրին, որ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: Կտեղափոխե՞ն արդյոք երեխաններին Երեւան, դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ երկու դպրոցականները՝ Վարդանը եւ Գեւորգը, երեկ թշնամու գնդակից վիրավորվել են Մարտունիում՝ առավոտյան դպրոց գնալիս: Նրանք ստացել էին ազդրի վնասվածքներ: