Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ մարզիկը հաղթել է ադրբեջանցուն

Սպորտ
abaghyan

Աթենքում մեկնարկած Ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի գավաթի խաղարկությանը հայ մարզիկը հաղթանակ է տարել: Շահեն Աբաղյանը մեկնարկային գոտեմարտում հաղթել է թուրք Չելիկ Էմրեին, այնուհետ վրացի Գիորգի Նիազաշվիլիին և Զուրաբ Կախնիաշվիլիին: Եզրափակչում հայ ձյուդոիստը պարտության է մատնել ադրբեջանցի Նաթիգ Գուրբանլիին: Շահեն Աբաղյանը դարձել է Եվրոպայի գավաթակիր: Նա ծառայում է ԶՈւ կենտրոնական մարզական ակումբում: