Ռուսական դատարանը Սավչենկոյին մեղավոր ճանաչեց
Դոնեցկի քաղաքային դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց ընդդեմ ուկրաինուհի զինվորական Նադեժդա Սավչենկոյի։ Դատարանի որոշման հրապարակման ժամանակ մեղադրյալն այդպես էլ չի բարձրացել աթոռից։ Դատավորների կոլեգիայի ղեկավար Լեոնիդ Ստեպանենկոն հայտարարել է, թե Նադեժդա Սավչենկոն Կորնելյուկի և Վոլոշինի սպանությունը գործել է մի խումբ մարդկանց հետ նախապես պայմանավորված՝ ատելության և թշնամանքի տարրերով։ Դատավորն ավելացրել է, որ ուկրաինուհի օդաչուն նաև ապօրինի հատել է ՌԴ սահմանը։ Հիշեցնենք, որ դատախազությունը մարտի 2-ին հայտարարել էր, որ համարում է Սավչենկոյի մեղքն ապացուցված և պահանջել էր օդաչուին դատապարտել 23 տարվա ազատազրկման և 100.000 ռուբլի տուգանք գանձել։ Նշենք նաև, որ Նադեժդա Սավչենկոն գտնվում է հացադուլի մեջ։ Նա չի պատրաստվում բողոքարկել իր դատավճիռը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում