Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րոպեներ անց կհրապարակվի Սավչենկոյի դատավճիռը (տեսանյութ)

Քաղաքականություն
Savchenko-nkar

Դոնեցկի դատարանը րոպեներ անց կհրապարակի ուկրաինուհի սպա Նադեժդա Սավչենկոյի դատավճիռը։ Հիշեցնենք, որ նրան մեղադրում են ռուս լրագրողների մահվանն առնչության մեջ։ Ինչպես հայտնում է bbc.com կայքի ռուսական ծառայությունը, ներկա պահին դատավորը կարդում է մեղադրանքը։ Ռուս քննիչները մեղադրում են ուկրաինուհի զինվորականին 2014 թվականին Ուկրաինայում՝ Լուգանսկի նահանգում, երկու ռուս լրագրողների մահվանը մասնակցության մեջ։ Հետաքննությունը պնդում էր, որ Նադեժդա Սավչենկոն ուղղել է հրետանային կրակը, որից մահացել են ռուսները։ Ինքը՝ Սավչենկոն, հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը։ Նրա փաստաբանները պնդում են, որ Սավչենկոն անմեղ է՝ շեշտելով, որ նա գերության մեջ է հայտնվել ավելի վաղ, քան զոհվել են ռուս լրագրողները։ Բացի այդ, Սավչենկոն հայտարարել է, որ իրեն Ռուսաստանի տարածք են տեղափոխել բռնի կերպով։