A
A
Խաչիկ գյուղում գայլը հոշոտել է քաղաքացուն
Մարտի 20-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել , որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և տեղի ուժերով հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ:
Պարզվել է, որ Ռ. Հ.-ին վնասել է գայլը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: