Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիայի մասնակիցները ԵՄ-ից պահաջում են պատժել ՀՀ իշխանություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
akcia-4

19.55 Ինչպես և նախատեսել էին ակցիայի մասնակիցները, իդեմս «Նոր Հայաստան» ընդդիմության ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի, ԵՄ գրասենյակին հանձնեցին նամակ՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։ Քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր, նամակը հաձնեցին անվտանգության աշխատակիցներից մեկին, որը գրասենյակի դռան մոտ բավական երկար սպասեցնել տվեց ակցիայի մասնակիցներին։ Նամակը հանձնելուց անմիջապես հետո հայտնի դարձավ, որ մասնակիցներից մեկին ոստիկանները բերման են ենթարկել։ Լուրը սակայն պետք է ճշտեն։ Ակցիան հայտարարվեց ավարտված։ 19.11 «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները քիչ առաջ ցուցարարների հետ  շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։ Սակայն ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, փակեցին նրանց ճանապարհը։ «Դուք խախտում եք նախապես նշված երթուղին։ Նախապես չէիք նշել, որ Բաղրամյան պողոտայով է երթն ընթանալու»,- «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը վեճին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Եթե հավաքը խաղաղ է, անկախ նրանից, որ երթուղին կարող է մի փոքր փոխվել, ոստիկանությունը պարտավոր է ապահովել այդ երթի խաղաղ ընթացքը»,-օրենքին հղում կատարեց Վարուժան Ավետիսյանը։ Ցուցարարներին հաջողվեց կոտրել ոստիկանական պատը և առաջ շարժվել։ Սակայն րոպեներ անց ոստիկանները կրկին փակեցին նրանց ճանապարհը։ Նշենք, որ «Նոր Հայաստան»-ի անդամները ցանկանում են նամակ հանձնել ԵՄ գրասենյակ՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջով։ 18. 55 Այս պահին Ազատության հրապարակում ընթանում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքը։ «Հայաստանն այսօր իր ցուցանիշներով հասել է այնպիսի վիճակի, որ տնտեսական անկումը դարձել է անշրջելի։ 2008 թվականին Սերժ Սարգսյանի մոտ ծագեց հանցավոր միտք՝ յուրացնել Հայաստանում իշխանությունը։ Եվ նա սկսեց իրականացնել այդ ծրագիրը՝ ՀՀԿ-ի հետ միասին։ Այդ ծրագրի իրականացման ճանապարհին առաջին զոհը դարձավ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը»,-իր ելույթում նշեց շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը։ Նա նշեց իրենց չփոփոխված տեսլականը՝ կապված երկրում փոփոխություններ կատարելու հարցի հետ։ «Ռեժիմի հեռացումը թիվ մեկ քաղաքական խնդիրն է Հայաստանում։ Մենք շարունակում ենք պնդել, որ ազատ, արդար ընտրությունների համար անհրաժեշտ են հատուկ քաղաքական պայմաններ։ Այդ ընտրությունները պիտի լինեն արտահերթ, այդ ընտրություններին չպիտի մասնակցի ընտրակեղծարար ՀՀԿ-ն»։ Պարոն Ղուկասյանը շեշտեց, որ համառորեն շարունակելու են պնդել ժողովրդի կամքը. «Այն է՝ երկրում հաստատել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն։ Մենք հասնելու ենք դրան, դա անխուսափելի է»,-եզրափակեց իր ելույթը նա։