Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռոմի Պապը պարգևատրել է դեսպան Միքայել Մինասյանին

Պաշտոնական
mikayel-minasyan

Մարտի 16-ին Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի կողմից պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Վատիկանի Առաքելական Պալատում նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը: mikael minasyan Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչնան է արժանացել «...որպես ակնառու ապացույց պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության» համար: ԱԳՆ