Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիպի դեպքում չօգտագործել հակաբիոտիկներ. նախարարություն

Հասարակություն
TH_Grip

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի տեղեկացմամբ հանրապետության տարածքին Սկանդինավիայի տարածքից մոտենում են արկտիկական ցուրտ օդային զանգվածներ, որի արդյունքում մինչև մարտի վերջ օդի ջերմաստիճանը կնվազի: Եղանակի նման փոփոխությունները կարող են պատճառ դառնալ մրսածության գործոնով պայմանավորված սուր շնչառական վարակների աշխուժացման:

Սուր շնչառական վարակների հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ հանապետությունը դեռևս գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է՝

- գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, հատկապես՝ տարեց անձինք, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, հղիները և երեխաները,

- չզբաղվել ինքնաբուժմամբ՝ չօգտագործելով հակաբիոտիկներ,

- հաճախակի օդափոխել փակ տարածքները` հետևելով անձնական հիգիենային,

- գրիպանման երևույթների առաջացման ժամանակ ահմանափակել շփումներն այլ անձանց հետ, մնալ տանը և հետևել բժշկի խորհուրդներին,

- հագնվել եղանակին համահունչ:

Առողջապահության նախարարություն