Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնյան պատրաստ է ուտել դատապարտյալների սնունդը (տեսանյութ)

Հասարակություն
kalanavor-snund

ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց իրավունքները խախտվում են: «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի շնորհանդեսի ժամանակ նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Նրա խոսքերով՝ իրավական փաստաթղթերով սահմանվում է, որ դատապարտյալին պետք է թարմ միս տրվի, սակայն տրվում է մսի պահածո: « Երբ մենք դիտարկում ենք բյուջեն, պարզվում է, որ բյուջեով հատկացված գումարը բավարար է բացառապես մսի պահածո գնելու համար: Նույնը գրվում է թարմ ձուկ, մինչդեռ ձեռք է բերվում պահածոյացված ձուկ, որը տրվում է դատապարտյալներին: Նույնիսկ այդ պարագայում, երբ ձեռք է բերվում այդ պահածոյացված սնունդը, դրանք նույնպես չեն համապատասխանում կառավարության փաստաթղթին»,- ասաց Հայկուհի Հարությունյանը: Նրա խոսքերով՝ սննդի որակը նույնպես չի ապահովվում այն պահանջները, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել դրանից: «Մենյուի մեջ կրկնություններն այնքան շատ են՝ օրինակ գարեձավարի ապուր եւ շիլա տրամադրելը օրվա ընթացքում երկու ժամ հաճախականությամբ, առաջանցնելու է այդ հետեւանքը: ՔԿՀ-ն ինքը չի ժխտում, որ հրաժարվում են սննդից»,- ասում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահը: Նրան ցավ է պատճառում այն հանգամանքը, որ խնդիրը պարզելու եւ բացահայտելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Միրզոյանը եւս չի հերքում, որ շատ դատապարտյալներ հրաժարվում են կալանավայրերում տրվող սնունդից եւ սնվում են հարազատների կողմից բերվող հանձնուքով: «Նրանք գրավոր հրաժարվում են մեր սննդակարգից օգտվելուց: Այդ տնտեսված գումարներն էլ ուղղվում են այլ սննդատեսակի ձեռքբերման վրա»: Ի դեպ, ԱՆ պաշտոնյան պատրաստ է ուտել դատապարտյալներին հատկացվող սննդից: «Դա ոչնչով չի տարբերվում մեր այսօրվա խանութներում առկա սննդի որակից»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ մսի փոխարեն իրենք դատապարտյալներին տրամադրում են մսի պահածո: