Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննա Գրիգորյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոն 

Սպորտ
sport-gimnastika-1

  Օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացել է մարմնամարզության Հայաստանի առաջնության առանձին գործիքների մրցումները: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Տղաների ազատ վարժությունում հաղթել է Վիգեն Խաչատրյանը: Նժույգաթափերի վրա բացարձակ արդյունքով առաջին տեղը գրավել է Հարություն Մերդինյանը: Օղակների վրա գերազանց է հանդես եկել Վահագն Դավթյանը: Հենացատկերում, զուգափայտերի եւ պտտաձողի վրա լավագույն է ճանաչվել Արթուր Դավթյանը: Կանանց առաջնությունում բոլոր չորս գործիքների վրա Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Աննա Գրիգորյանը: