Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեն բացատրել, թե ինչ խախտում է ձու նետելը

Քաղաքականություն
gagik-exiazaryan

Ոստիկանության բաժնում 3 ժամ մնալուց հետո «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ արձակվեց: Նրան այսօր բերման էին ենթարկել Վերաքննիչ քրեական դատարանի մոտից: Նա ձվեր էր նետել դատարանի շենքի վրա այն բանից հետո, երբ դատարանը չէր փոխել Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը՝ կալանքը: Գագիկ Եղիազարյանը «Ա1+»-ին փոխանցեց, որ հրաժարվել է շատ փաստաթղթեր ստորագրելուց: Նրանից նաեւ մատնահետք են ցանկացել վերցնել, թույլ չի տվել: Բացատրություն է տվել, թե ինչու է ձվերը նետել: Ակտիվիստը նաեւ նշեց՝ իրեն չեն բացատրել, թե ինչ խախտում է համարվում ձու նետելը: