Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդ երկիրն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում. ԼՂՀ ՊՆ

Պաշտոնական
sahman

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեքվերահսկողություն են պահպանում առաջնագծում ևշարունակում վստահորեն իրականացնել իրենց առջևդրված մարտական խնդիրը: Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ներդրման միջոցառումներից, ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է միտումնավոր սրել իրադրությունն առաջնային գծում, այլև ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական ուժերը կրակ են բացում խաղաղ բնակիչների ուղղությամբ և նույնիսկ "վտանգ են տեսնում ոչխարների հոտի մեջ": ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որհարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, որը շուրջ 20 տարի ստիպված է իր ուսերի վրա կրել Ալիևների ռեժիմի ծանր բեռը: Իսկ ինչ վերաբերում է ոչխարների հոտին, ապա սա առաջին դեպքը չէ, երբ հակառակորդ երկիրն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում, ինչի վերաբերյալ համացանցում կանհամապատասխան ձայնագրություններ:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն