A
A
Աղբատարների վերածված սելավատարները լցվում են տների նկուղները (տեսանյութ)
Գյումրի գետակի խնդիրը չի լուծվում արդեն 27 տարի: Գետակում ամեն տարի մաքրման աշխատանքներ իրականացվում են, սակայն դա բավարար չէ: Ձնհալի ու անձրևների հետևանքով ջրի մակարդակը բարձրանում է ու լցվում հարևանությանբ կառուցված բնակարանները: Քաղաքի ավտոկայանի մոտակայքի տները ամենաշատն են տուժում այս հարցում։ Տարին բոլոր մոտ 10 սմ խորությամբ լճակը չի վերանում։ Այն ըստ բնակիչների գոյանում է Գյումրի գետի և սելավատարների ջրերից։ Ժամանակ է լինում երբ սելավատարների հետ աղբն էլ է բարձրանում՝ գարշահոտություն տարածելով և ողողելով տների նկուղները։ Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում