Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Հասարակություն
b9ff49cabc0df140a42763f79753e7c6

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, դերասանը տեղափոխվել է սրտաբանական բաժանմունք: Մոսկվայի դրամատիկական թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեեւան, սակայն, Говорит Москва ռադիոկայանին հայտնել է, որ Ջիգարխանյանի առողջությանը վտանգ չի սպառնում, իսկ հոսպիտալացումը ծրագրային բնույթ է կրում: «Ինսուլտից հետո նա տարին երկու անգամ պետք է հոսպիտալացվի՝ վերականգնողական կուրսեր անցնելու նպատակով»,-հայտարարել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր, թե Արմեն Ջիգարխանյանը սրտի կաթվածով է տեղափոխվել հիվանդանոց: