Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ խորհրդակցություն՝ Շիրակի մարզպետարանում (տեսանյութ)

Մարզեր
OpcGmzJk8sQ

«Շատ գործ ունեմ , փախչում եմ»,-այս նախադասությունը տարածքային զարգացման և կառավարման նախարար Դավիթ Լոքյանն ասում է Շիրակի մարզպետարանում մեկ ժամից ավել տեւած փակ խորհրդակցությունից հետո,որին մասնակցում էին համայնքապետեր, Շիրակի մարզի պատգամավորներ։  Մինչ փակ խորհրդակցությունը ՀՅԴ-ական նախարարը ներկայացրել էր կուսակից մարզպետին։ Տեսախցիկների առաջ բացահայտել իր ակնկալիքը,որ տրամադրությունը փոխվի։ Ինչ է քննարկվել խորհրդակցությանը, նորանշանակ մարզպետն էլ չի ասում։ Կառավարության երեկվա որոշմամբ մարզպետ դարձած ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը խոստանում է կադրային ջարդ չանել, ի վերջո ինքն էլ ՀՀ Քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական է։ Ինչպիսին են նորանշանակ մարզպետի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարաբերությունները։ Արդյո՞ք այդ կբերի քաղաքապետի պաշտոնանկությանը։ Մանրամասները՝ տեսանյութում