Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում մարզվում են գեղասահքի ապագա չեմպիոններ» (տեսանյութ)

Սպորտ
gexasahq

Իրինա Ռոդնինայի գեղասահքի նորաբաց մարզադպրոցում առաջին վարպետության դասն է:   Սահադաշտում   ամերիկաբնակ գեղասահորդ Արի Զաքարյանն է, որն արդեն   հասկացել է՝ այստեղ ապագա չեմպիոններ են մարզվում: Այս տարի գեղասահքի աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ հայ մարզիկներ: Արի Զաքարյանի համոզմամբ՝  սա  մեծ ձեռքբերում է։  Նա համոզված է, որ գեղասահքի նկատմամբ հետաքրքրվածությունը երբեք Հայաստանում չի մարել, պարզապես  որոշ ժամանակ բավարար պայմաններ չեն եղել մարզվելու համար։ 1971թ.-ին  հիմնադրված  Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը  վերջին տարիներին գտնվում էր խիստ անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Մասնագետները վստահ են, որ  հայ պատանի գեղասահորդները բոլոր նախադրյալներն  ունեն ապագայում միջազգային  տարբեր մրցույթներում  մեդալներ եւ տիտղոսներ նվաճելու։ Մանրամասները՝ տեսանյութում