Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել 2 մլն դրամ (տեսանյութ)

Հասարակություն
vardan5

Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել Հակոբյան ընտանիքի փաստաբանների պահանջած 2.5 մլն դրամից 2 մլն՝ միայն թե դատական քաշքշուկներն ավարտվեն։ Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քաղաքացիական գործի քննությունը։ Այս անգամ տուժողները Վարդան Պետրոսյանից պահանջում են հատուցել փաստաբաններին վճարած գումարը՝ 2 մլն 550 հազար դրամ, քանի որ ըստ հայցադիմումի այդ գումարը դիտարկում են որպես վնաս: Վաղը հայտնի կլինի՝ արդյոք հաշտության համաձայնագիրը կնքվում է, թե ոչ։