Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանձնապես խոշոր չափերի շորթում` բռնության սպառնալիքով

Հասարակություն
c079c5a7233003eddba6435411dfb62e

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, երկու անձ ձերբակալվել է: Փետրվարի 28-ին ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ա.Բաբլոյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 21.40-ի սահմաններում, իր` Եղեգնաձոր քաղաքում գտնվող բնակարան են եկել 4 անձինք և  իրենից պահանջել 3 միլիոն ՌԴ ռուբլի գումար`  սպառնալով իր ու ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել` սահմանված ժամկետում գումարը չտալու դեպքում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով  (բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելը): Քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից 2-ի ինքնությունը, ովքեր մարտի 1-ն ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` հնարավոր մյուս մասանկիցներին հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը հստակեցնելու, գործողություններն անհատականացնելու ուղղությամբ   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին