Դի Կապրիոն «Օսկար» ստացավ. հայտնի են հաղթողները
Լոս Անջելեսում ավարտվեց ամերիկյան կինոակադեմիայի ամենահեղինակավոր՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը: Մրցանակների հանձնման 88-րդ արարողության ժամանակ հայտարարվեցին կինոաշխարհի 2015 թվականի լավագույնները: Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես ստացավ իր առաջին արձանիկը: Նա ճանաչվեց տարվա լավագույն դերասան՝ «Փրկվածը» ֆիլմում ստանձնած իր դերի համար: «Օսկարի» մյուս հաղթողներն են՝ Լավագույն դերասանուհի - Բրի Լարսոն / «Սենյակը» Լավագույն ֆիլմ - «Ուշադրության կենտրոնում» Լավագույն ռեժիսոր – Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու / «Փրկվածը» Լավագույն սցենար – Թոմաս Մակքարթի, Ջոշ Սինգեր / «Ուշադրության կենտրոնում» Լավագույն անիմացիոն ֆիլմ - «Գլուխկոտրուկ» Լավագույն օտարալեզու ֆիլմ - «Սաուլի որդին» Լավագույն կոմպոզիտոր – Էնիո Մորիկոնե / «Զզվելի ութնյակը» Լավագույն երգ – «Writing's On The Wall» /«007. Սպեկտր» Երկրորդ պլանի լավագույն դերասան- Մարկ Ռայլենս / «Հետախուզական կամուրջ» Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ալիսիա Վիկանդեր/« Դանիացի աղջիկը» Լավագույն վավերագրական ֆիլմ - «Էմի» Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ - «Արջի պատմությունը» Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ - «Աղջիկը գետում. ներման գինը» Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ - «Կակազողը» Լավագույն մոնտաժ - «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհը» Լավագույն օպերատորական աշխատանք - Էմանուել Լյուբեցկի / «Փրկվածը»