Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ պաշտոնական հաշվետվություն՝ հանգանակության մասին

Կարևոր լուրեր Հասարակություն
hamasyan-2

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ  Լեւոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում «Ոչ պաշտոնական հաշվետվություն» է ներկայացրել Տիգրան Համասյանի բարեգործական համերգի ընթացքում իրականացված հանգանակության ընթացիկ արդյունքների մասին: Ստորև ներկայացնում ենք այն.  «Ոչ պաշտոնական հաշվետվություն» Փետրվարի 27-ին Գյումրիում աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգի ընթացքում իրականացված հանգանակության արդյունքում հավաքվել է. 546.110 դրամ՝ տուփում 500.000 դրամ՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանի ընտանիքից, ավելի ուշ, իմանալով տուփի պարունակությունը, Բալասանյանների ընտանիքը 46.000 դրամ ավելացրեց իր նվիրատվությանը, փաստացի կրկնապատկելով տուփում հանգանակված գումարը, 500.000 դրամ Հայկ Մարությանից (Կարգին Հայկո) 120.000 դրամ փոխանցվել է բանկային հաշվեհամարներից մեկին՝ տարբեր անձանցից (մանրամասները՝ ավելի ուշ) 150.000 դրամ՝ ՀՀ գյուղնախարար Ս.Կարապետյանից 200$, Լարիսա Մինասյանից 1մլն դրամ խոստացել է երկուշաբթի փոխանցել Գյումրու էլցանցի տնօրեն Ֆարզադյանը։ Այլ փոխանցումների մասին պարզ կլինի երկուշաբթի։ Հանգանակության մանրամասները կազմակերպիչները կհրապարակեն ավելի ուշ։ Հիշեցնեմ, որ այս դրամահավաքը նախաձեռնել են մի խումբ երիտասարդներ՝ գյումրեցի 13 անօթեւան ընտանիքների բնակարանով ապահովելու համար։ Նախատեսվում է մինչեւ մարտի քսանը հանգանակել 120.000 ֆունտ ստերլինգ։ Հիշեցնենք, որ  Գյումրիում  երեկ՝ փետրվարի 27-ին տեղի ունեցավ հայտնի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի սպասված համերգը՝ ի աջակցություն Գյումրու անօթեւան ընտանիքներին։ Նախաձեռնությունը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ հունվար ամսին մեկնարկած դրամահավաքի մի մասն է, որի նպատակն է 53 օրում http://www.crowdfunder.co.uk/ կայքի միջոցով հավաքել 120000 ֆունտ ստեռլինգ 13 անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար։