Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մալաթիա» տոնավաճառը կարող է դառնալ սուպերմարկետ

Հասարակություն
unt

«Մալաթիա» տոնավաճառի տաղավարների վարձավճարները 20 հազար դրամով իջեցվել են ու բոլոր տաղավարները օրվա երկրորդ կեսից հետո բացվել են: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեցին տոնավաճառի աշխատակիցները: Հիշեցնենք, որ երեկ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները փակել էին տոնավաճառի հարակից Րաֆֆու փողոցը. նրանք բողոքում էին տաղավարների բարձր վարձավճարների դեմ: Աշխատակիցներից Արթուրը տեղեկացրեց, որ իրենք հարկային վճարները չեն կատարելու, այդ իսկ պատճառով ինչ-որ չափով գոհ են. «Եթե զգացինք խաբեություն է, ոտքի ենք կանգնելու, չի կարելի մարդկանց հետ այսպես վարվել»: Մինչդեռ այսօր տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանն ասել է, որ հարկային վճարները չի անելու, քանի որ հարկային մուծումը ստաբիլ վճար չէ: Նա աշխատակիցներին հորդորել է աշխատել՝ մուծում կատարելու համար: Տնօրենը մինչեւ մարտի 1-ը ժամանակ է տվել մտածելու համար՝ հիշեցնելով, որ ինքը չի տուժելու, եթե որոշեն չաշխատել՝ տարածքը կդարձնի սուպերմարկետ եւ իր բիզնեսը կանի: