Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը 10-րդն է արագ շախմատում

Սպորտ
sp

Հայաստանի շախմատիստներն ավարտեցին ելույթները Չինաստանում ընթացող մտավոր խաղերի շրջանակում անցկացվող արագ շախմատի մրցաշարում: Ավաղ, մերոնք անչափ վատ հանդես եկան մրցումների երկրորդ օրը: Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը տղամարդկանց մրցաշարի վերջին երեք տուրերում վաստակեց ընդամենը 1,5 միավոր: Մեր մյուս շախմատիստ Սերգեյ Մովսիսյանն ընդհանրապես տանուլ տվեց բոլոր պարտիաները: Արդյունքում Գաբրիել Սարգսյանը 3,5 միավորով 16 մասնակիցների մեջ գրավեց 10-րդ տեղը, իսկ Սերգեյ Մովսիսյանը 1,5-ով եզրափակեց աղյուսակը: Կանանց մրցաշարում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը վերջին երեք տուրերում նույնպես պարտություններ կրեց: Նա Սերգեյ Մովսիսյանի նման վաստակեց 1,5 միավոր եւ նույնպես գրավեց 16-րդ տեղը: Առաջիկա երեք օրերին նրանք կմասնակցեն կայծակնային շախմատի մրցաշարում եւ կանցկացնեն 30 պարտիա: Մտավոր խաղերի վերջում շախմատիստներն իրենց ուժերը փորձարկելու են բասկյան շախմատում, երբ կողմերը միանգամից խաղում են երկու խաղատախտակների վրա: