Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԲ հակաօդայինները հետևել են հակառակորդի ուղերթին մինչև վայրէջք

Պաշտոնական
eec445967ff8496b30d7872360238779

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց: Միաժամանակ ՊԲ հակաօդայինները Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել հանրապետության օդային և ցամաքային սահմաները: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն