Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի ևս մի քանի տարածք՝ հանրային գերակա շահ

Հասարակություն
Yerevan20

Կառավարությունը այսօր որոշեց բացառիկ գերակա հանրային  շահ  ճանաչել Աբովյանի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ նախատեսվում են Երևանի Գլխավոր պողոտայի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքները իրականացնելու համար անհրաժեշտ է տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ գերակա հանրային շահ: Ըստ հիմնավորման, տարածքը ներկայումս կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են արտակարգ իրավիճակների պատճառ դառնալ: