Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլի դիմած ազատամարտիկը 18,500 դոլարի վարկ ունի

Հասարակություն
liana-balyan

Վերաքննիչ քրեական դատարանը վաղը պետք է լսի Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին Արթուր Վարդանյանի ղեկավարած հանցավոր խմբի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու գործով բողոքը: Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց նրա պաշտպան Լիանա Բալյանը: Հիշեցնենք, որ ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը փետրվարի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն եւ դադարեցնել անօրինական նախաքննությունը: «Ասաց՝ ես արցախյան պատերազմում կռված մարդ եմ, երկու անգամ վիրավորված: Այնպես որ ես մահն անտեսում եմ, իմ հետ ինչ ուզում է լինի՝ անժամկետ հացադուլ եմ հայտարարում: Ինձ չի հետաքրքրում իմ առողջական վիճակը»,- Աղասի Մարտիրոսյանի խոսքերը փոխանցեց Լիանա Բալյանը: Փաստաբանն ահազանգում է՝ ազատամարտիկը 18,500 դոլար վարկ ունի վերցրած, որն ամսական ավելանում է 500 դոլարով՝չհաշված տույժերն ու տուգանքները: «Այսինքն՝ ինձ ուզում են զրկել բնակարանից, որը վարկի գրավն է եւ կործանել իմ ընտանիքն ու երեխաների ապագան»,- փաստաբանին ասել է Աղասի Մարտիրոսյանը: Աղասի Մարտիրոսյանը առաջադրված մեղադրանքում իր մեղքը չի ընդունում, ըստ փաստաբանի, կապ չունի հանցագործության հետ: Իսկ դատարանում կալանքի երկարաձգման ոչ մի հիմնավոր պատճառ չի բերվել քննիչի կողմից: Հիշեցնենք, որ «Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Աղասի Մարտիրոսյանը ձերբակալությունից երկու օր առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվել էր շքանշանով: