A
A
Լարսի ճանապարհը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն