Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առողջության խնդիրները 2 դեպքում են հաճույք պատճառում»

Հասարակություն
armen-muradyan

Երեկ վարչապետին առողջապահության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել, որը գնահատվել է բավարար: Այսօր հայտարարեց նախարար Արմեն Մուրադյանը. «Իհարկե, եղել են որոշակի խնդիրներ, բայց դրանք աշխատանքային բնույթի խնդիրներ են»: Արդյո՞ք առողջապահության նախարարությունում սպասվում են կրճատումներ. «Ներկա պահին քննարկվում է օպտիմալացման հարցը` զարգացնելու առողջապահության նախարարության ընդհանուր ռազմավարությունը, և ըստ կարիքների գնահատման` կորոշվի, թե ինչպես պետք է արվի օպտիմալացումը: Խոսելով պետպատվերով բուժման մասին՝ նախարարը հայտարարեց, որ խնդիրներ առկա են, սակայն փորձ է արվում դրանք վերլուծել, խմբավորել, եւ մշակել լուծման մեխանիզմներ. «Իհարկե, բոլոր երկրների առողջապահական կառույցներում լինում է սոցիալական լարվածություն, առողջության խնդիրները քչերին են հաճույք պատճառում: Բացառությամբ՝ ծննդօգնության եւ պլաստիկ վիրահատության»: Նա հիշեցրեց, որ 2015-ին 329 հազար հիվանդի ֆինանսավորել է պետությունը: Արմեն Մուրադյանը խոսեց նաեւ նոր, զիկա վիրուսի մասին եւ վստահեցրեց, որ այն Հայաստանում այս պահին չկա. «Այն փոխանցվում է մոծակների միջոցով, որոնք Հայաստնում չկան՝ ելնելով բնակլիմայական պայմաններից, իսկ մարդը կարող է վարակվել՝ միայն լինելով այդ երկրում»: Նախարարը անդրադարձավ նաեւ Գալուստ Սահակյանի առողջական վիճակին ու ասաց, որ նա հոսպիտալացվել է զարկերակային ճնշման բարձրացման հետեւանքով. «Նրա վիճակը կայուն բավարար է, նա լավ տրամադրության մեջ է , դեռեւս բժիշկների հսկողության ներքո, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»: