Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 8-ի կապակցությամբ՝ 4 օր հանգիստ

Կարևոր լուրեր Հասարակություն
մարտի-8

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունն այսօր որոշեց.

  1. 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը:
  2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հիմնավորումը հետևյալն է. «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից և կապված է Կանանց տոնի՝ մարտի 8-ի հետ: ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում: Կառավարության նիստում քննարկելով այս հարցը՝ Հովիկ Աբրահամյանը հումորով առաջարկեց, որ կանայք հանգստանան, իսկ տղամարդիկ անհանգստանան՝ աշխատեն։