Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեպ Բլատերը դիտել է Լեւոն Արոնյանի խաղը

Սպորտ
sport-blater

ՖԻՖԱ-ի դեռեւս իրավական նախագահ Զեպ Բլատերը, որը վերջերս 8 տարով որակազրկվել է եւ չի կարող զբաղվել ֆուտբոլով, այցելել է Ցյուրիխում կայացած շախմատի միջազգային մրցաշար: Ինչպես նշում են շվեյցարական լրատվամիջոցները, նա ներկա է եղել բլից մրցաշարի ընդամենը մեկ տուրին, ապա շուտով լքել է «Սավոյ» հյուրանոցի նիստերի դահլիճը: Զեպ Բլատերը շնորհակալություն է հայտնել ռուս գործարար Օլեգ Սկվորցովին, որը 2010 թվականից հովանավորում է Ցյուրիխ շախմատային մրցաշարը: «Ես ուրախ եմ, որ Ցյուրիխում նման միջոցառում է անցնում: Այսօր անձամբ ծանոթացա Վիշվանաթան Անանդի եւ Վլադիմիր Կրամնիկի հետ, որոնց մասին շատ եմ կարդացել թերթերում եւ գրքերում: Հաճույքով դիտեցի շախմատային վարպետների խաղին: Վստահաբար կարող եմ ասել, որ այս մրցաշարում տիրող մթնոլորտը նման էր ֆուտբոլ աշխարհի առաջնության մթնոլորտին» - մեկնաբանել է Զեպ Բլատերը, որի հանդեպ Շվեյցարիայի դատախազությունը երկու քրեական գործ է հարուցել: Հիշեցնենք, որ Ցյուրիխի մրցաշարին մասնակցում էր նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը: