Մարտական հաշվարկ՝ քաղաքացուն տուն բարձրացնելու համար
Փետրվարի 15-ին, ժամը 19.13-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի բնակիչներից մեկին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1969 թ. ծնված Ա. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 15-ին, ժամը 15.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 10-րդ փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1933 թ. ծնված Լ. Ղ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Փետրվարի 15-ին, ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակչին ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1969 թ. ծնված Ա. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: