Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահսկվելու է երթուղայինների երեկոյան աշխատանքը

Հասարակություն
transport

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ   բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 8 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է չգործող 13 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները: ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 43 արձանագրություն, որից 32-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը՝ քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունը հատկապես երեկոյան ժամերին  և հանգստյան օրերին երթուղիներում անհրաժեշտ շարժակազմի  ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ: Գնումների գործընթացի հետ կապված զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով նախատեսված բոլոր մրցույթները կազմակերպվել և անցկացվել են պատշաճ եղանակով: Հարկ է նշել, որ 2015 թվականի ապրիլից դրանք կազմակերպվում են էլեկտրոնային եղանակով, ինչն առավել թափանցիկ է դարձրել գործընթացը: