Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների բուք է

Հասարակություն
snow_storm_driving

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է, ինչպես նաև` տեղ-տեղ մերկասառույց: Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն