Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն

Հասարակություն
zyun

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արագածի, Գյումրու, Ալավերդու և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն