Քննարկվել է Սևանա լիճ թափվող գետերի վրա եղած ՀԷԿ-երի վերացման խնդիրը
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2015թ-ի հաշվետվությանը Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի՝ 2015թ-ը ամփոփող հաշվետվությանը: Հանձնաժողովում 2015թ-ին քննարկվել են մասնավորապես հետևյալ հարցերը՝ · Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի տեղեկատվության հավաքագրման նպատակով մշտադիտարկումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հետ կապված խնդիրները · Արփա-Սևան թունելի հիմնանորոգման կատարման ընթացքը · «Բլեքստերգ Էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նավթի և գազի երկրաբանական հետազոտական աշխատանքների նախնական գնահատման հայտը · Սևանա լճից ոռոգման նպատակով 2015թ-ի ջրի բացթողման հարցը և հավանություն է տվել 170 միլիոն խմ ջրբացթողման հայտին · «Սևանի իշխանի աճեցման մոդելային ցանցավանդակային տնտեսության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը · Սոտքի ոսկու բաց հանքավայրի թափոնների հավաքման խնդիրը · Կարճաղբյուր համայնքի ավտոմայրուղու ջրածածկվող հատվածի տեղափոխման խնդիրը · Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի խնդիրը և դրանց վերացման պայմանները · Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրածածկվող տարածքներում անտառահատման և թափոնների մնացորդների՝ ջրի որակի վրա բացասական ազդեցության և կանխարգելման միջոցառումները · Սևանա լճի ձկնատեսակների և խեցգետնի, այլ ջրային և ցամաքային բույսերի և կենդանիների արհեստական և բնական վերարտադրության տեխնոլոգիական վերակառուցումների խնդիրները: Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Գեղարքունիքի մարզի Կութի ոսկեբեր տեղամասի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրին, Ջիլի կոնգլոբրեչիաների հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ հայտին: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն