Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի Սարալանջի պողոտայում քարաթափում է

Հասարակություն
60094

Փետրվարի 7-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում` ստորգետնյա անցումի մոտակայքում գտնվող հարակից ժայռապատնեշից քարերը պոկվել, թափվել են ավտոճանապարհին և խոչընդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ թափված քարերը ժայռապատնեշից չեն: Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացրել են ընկած քարերը: