ԱՄԷ-ին՝ 0.7 հա հողամաս, զոհված փոխգնդապետի ընտանիքին՝ տուն
Երևանի սեփականությունը հանդիսացող Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.7 հա մակերեսով հողամասը Երեւանի ավագանին որոշելու է նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողամասը Արաբական Միացյալ Էմիրություններին նվիրելու համար: Երեւանի ավագանու մեկ այլ որոշմամբ էլ նախորդ տարվա փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Աղեկյանի սոցիալապես անապահով եւ վարձով ապրող ընտանիքն էլ բնակարան կստանա Շինարարների փողոցի հ.6/1 շենքից: Երեւանի ավագանու որոշմամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքները իրականացնելու է «Սանիտեք» ընկերությունը: Նախորդ տարվա հուլիսից ամսից վարչական շրջանում սանմաքրման աշխատանքներն իրականացրել է «Սանիտեք»-ը: Ավագանին որոշելու է լուծարել «Կռունկ-Մալաթիա» ՓԲԸ-ն, որը մինչ այդ զբաղվում էր վարչական շրջանի սանմաքրմամբ: