Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԾՖ նախագահ Արմեն Շահազիզյանը հրաժարական է տվել

Սպորտ
sport-shtanga

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը հրաժարական է տվել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Արմեն Շահազիզյանը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: Նրա հետ միաժամանակ հրաժարական է տվել նաեւ ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը: Մինչեւ 2016թ ամառային օլիմպիական խաղերի ավարտը ծանրամարտի ֆեդերացիայի հարցերով կզբաղվի ՀԱՕԿ-ը: